Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը:

«Երկրպագուները եկել և աջակցել են մեզ մի քանի անհաջողություններից հետո։ Նրանք գիտեն, որ մենք երիտասարդ թիմ ունենք, որը փորձում է ինչ-որ բանի հասնել: Իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ կարող են պայքարել լավագույն թիմերի դեմ։
«Տոտենհեմը» լավ թիմ է: Այսօր մեր խաղում ամեն ինչ կար, այնպես որ մենք կարող ենք տոնել: Գոհ ենք խաղից։
«Տոտենհեմը» լուրջ մրցակից է, որը կարող է ցույց տալ մեր խաղացողներին, թե ինչ է ճնշումը, և ինչ պետք է անել նման խաղերում գոյատևելու համար: Խաղալ երեք կենտրոնական պաշտպաններով հեշտ չէ, հատկապես այստեղ: Պետք է համարձակ լինել», — Լեմպարդի խոսքը մեջբերում Է «BBC»-ն:

Facebook Comments