Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է տիտղոսների մասին: Իր մարզչական կարիերայում Սարրին
«Չելսիի» հետ նվաճել է միայն Եվրոպայի լիգայի գավաթը։ Հարազատ Իտալիայում Սարրին ոչինչ չի նվաճել։
Կիրակի օրը «Յուվենտուսը» պարտվեց «Լացիոյին» Սուպերգավաթի խաղում (1:3):
«Ես հիասթափություն ունեմ, բայց ես չեմ պատրաստվում լաց լինել: Դա ոչ մի խնդիր չի լուծի։ Չեմ կարծում, որ իմ ֆուտբոլիստները վրա կազդի դեկտեմբերյան երկու պարտությունները «Լացիոյից»: Պարզապես հռոմեացիները այժմ գտնվում են ֆանտաստւկ մարզավիճակում։
Չմոռանանք, որ մրցաշրջանում ևս հինգ ամիս և շատ խաղեր կան», – Սարրիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Facebook Comments