Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում Հռոմի «Լացիոյից» կրած պարտությունը 1:3 հաշվով:
«Մենք հիասթափված ենք, չէ որ իսկապես ցանկանում էինք հաղթել այդ գավաթը։ Առաջին խաղակեսը բավականին լավ էր, Խաղն ընթանում էր ցածր տեմպով։ Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր թուլացրեցինք, և մրցակիցն օգտվեց դրանից:
Մենք նույնպես հնարավորություն ունեինք հաշիվը դարձնել 2:1, բայց ընդհանուր առմամբ
«Յուվենտուսը» լավագույն ձևով չէր խաղում: Կան որոշ թերացումներ, որոնք մենք պետք է բարելավենք ՝ դաշտի վերահսկողությունը, պաշտպանությունում ավելի խիստ խաղը։ Պարտությունը տխրեցնում է, բայց մենք շատ աշխատանք և նպատակներ ունենք առջևում։ Պետք է հաղթել սկուդետոն, Չեմպիոնների լիգան և Իտալիայի Գավաթը», – բոսնիացու խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։
Ա Սերիայի 17 տուրից հետո «Ծեր սինյորան» 42 միավորով առաջին տեղում է:

Facebook Comments