Հայկական ֆուտբոլում տեղի ունեցան մի քանի ուշագրավ իրադարձություններ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել
«Փյունիկի» հետ:
Վարդանյանը «Փյունիկի» սան է։
«Երեւանի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խաղում 16-ամյա հարձակվողը նորամուտը նշեց «Փյունիկի» գլխավոր թիմում և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:
Լևոն Վարդանյանը նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է:


5 ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերը «Գանձասար-Կապանի» հետ:
Գեղամ Հարությունյան, Նարեկ Ասլանյան, Դավիթ Մինասյան, Աշոտ Ադամյան և Համլետ Ասոյան:


Անդրանիկ Բաբայանը գլխավորեց «Վոլգարի» երիտասարդական թիմը:


Սարգիս Ադամյանը Գոլի և գոլահին փոխանցման հեղինակ է դարձել «Բորուսիայի» հետ խաղում և ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


Յենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ֆիորենտինայի» հետ խաղին: «Ռոման» արտագնա հաղթանակ տարավ(1-4):


Մարտի 30-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացնի Ղազախստանի հավաքականի հետ:

Ֆրանսիա.Լիգա 1
«Մոնպելյե»- «Բրեստ» 4-0
Միշել Տեր-Զաքարյանի թիմը ջախջախեց իր մրցակցին:
«Մոնպելյեն» այժմ 9-րդ տեղում է:

Պաշտոնական Գրիգոր Աղեկյանը «Լոռիից» տեղափոխվեց «Գանձասար-Կապան»:

Պաշտոնական.Արմեն Մելիքբեկյանը ընտրվել է ՀՖՖ նախագահ:

Հայտնի է ՀՖՖ գործկոմի նոր կազմը
Հրաչիկ Աղաբեկյան
Գագիկ Աղբալյան
Կիմ Առաքելյան
Պողոս Գալստյան
Աննա Թադևոսյան
Տիգրան Հակոբյան
Հայկ Ղազազյան
Հասմիկ Ղարիբյան
Արեն Մկրտչյան
Հրաչ Յագան
Բագրատ Նավոյան
Արմեն Նիկողոսյան
Կարեն Շաբոյան
Արմեն Շահգելդյան
Արթուր Սահակյան
Ալբերտ Սարգսյան

Facebook Comments