Կատալոնական «Բարսելոնան» նախկինի պես շահագրգռված է ֆրանսիական «ՊՍԺ»-ում հանդես եկող բրազիլացի հարձակվող Նեյմարին «Կամպ Նոու» վերադարձնելու հարցում:Ինչպես հաղորդում է «Mundo Deportivo»-ն, «կապտանռնագույնները» կփորձեն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» փարիզյան գրանդ է տեղափոխվել 2017-ի ամռանը 222 միլիոն եվրոյով: Այս տրանսֆերն առայժմ ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ:
Լիգայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 10 հանդիպում ՝ աչքի ընկնելով 8 գոլով և 4 արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments