Լոնդոնի «Չելսին» մտադիր է ուժեղացնել միջին գիծը Մադրիդի«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի միջոցով, հաղորդում է «Daily Mail»-ը:
Աղբյուրի տեղեկություններով` «ազնվականների» ղեկավարությունը պատրաստ է 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար հատկացնել 50 միլիոն եվրո: Գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը ցանկանում է Իսկոյի վաճառքից ստանալ մոտ 70 մլն եվրո: Ֆուտբոլիստը դժգոհ է Մադրիդյան գրանդ ակումբում խաղաժամանակից և պատրաստ է փոխել թիմը:

Facebook Comments