«Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է հունվարի 5-ին կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլի՝ «Լիվերպուլի» հետ արտագնա խաղի մասին:
«Էվերտոնի» երկրպագուները գիտեն
«Լիվերպուլի» դեմ իմ արդյունքների մասին և հաստատ ուրախ են դրա համար։ «Նապոլին» այս մրցաշրջանում հաղթել է «Լիվերպուլին»(Չեմպիոնների լիգայում): «Մերսիսադյան» դերբին կարևոր իրադարձություն է քաղաքի համար և հսկայական մոտիվացիա մեզ համար:
Անկեղծ ասած, շատ լավ հարաբերություններ ունեմ Կլոպի հետ։ «Լիվերպուլի» դեմ հանդիպումները միշտ հետաքրքիր են։ Այո, ես հաղթել եմ նրանց, ինձ համար դա հաջող օր է, բայց նրանք սովոր չեն պարտվել»,- ասել է Անչելոտին:

Facebook Comments