«Արսենալը» հրապարակել է այն մասնագետների անունները, ովքեր ընդգրկվել են Միկել Արտետայի մարզչական շտաբում: Դրանք են՝ Ֆրեդի Յունգբերգը, Ալբերտ Սթեյվենբերգը, Սթիվ Ռաունդը և Ինյակի Քանյա Պավոնը:
Ֆրեդրիկ Յունգբերգը մինչև դեկտեմբերի 20-ը եղել է «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, Ալբերտ Սթեյվենբերգը Ներկայումս Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականն է: Ենթադրվում է, որ նա միաժամանակ կհամատեղի երկու պաշտոնները: Քանյա Պավոնը կզբաղվի դարպասապահներով։ Սթիվ Ռաունդը անգլիական մի շարք ակումբների՝
«Միդլսբրոյի», «Նյուքասլի», «Էվերտոնի» և
«Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում աշխատելուց հետո կօգնի Միկել Արտետեին:
Այս պահին «Արսենալը» 11-րդ տեղն է զբաղեցնում Անգլիայի Պրեմյեր լիգայում՝ 18 խաղում հավաքելով 23 միավոր:

Facebook Comments