Լոնդոնի «Արսենալը» Մուսա Դեմբելեի տրանսֆերի հարցով առաջարկ կանի «Լիոնին», հաղորդում է
«Todomercadoweb»-ը:

Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստին կկնքի միայն այն դեպքում, եթե մոտ ժամանակներս ակումբից հեռանա հարձակվողներից մեկը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մադրիդի
«Ռեալ»:

Դեմբելեի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիոնի»
հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Լիգա 1-ի 18 հանդիպումներին, որոնցում աչքի է ընկել 10 գոլով:

Facebook Comments