Զլատան Իբրահիմովիչը կողմնորոշվել է իր ապագայի հարցում և կվերադառնա իտալական Ա Սերիա:

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկի Դի Մարցիոն, 38-ամյա շվեդը համաձայնել է վերադառնալ «Միլան», որի կազմում նա արդեն հանդես է եկել 2010-2012 թվականներին:

Աղբյուրի տեղեկություններով` Իբրահիմովիչը վեցամսյա պայմանագիր կկնքի մինչև 2020 թվականի հունիսը, մեկ տարի ևս երկարաձգելու հնարավորությամբ: Արդեն այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան գործարքը կփակվի: Իբրահիմովիչը արդեն դեկտեմբերի 30-ին կմիանա ընդհանուր թիմին:

Facebook Comments