«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է Լիխտենշտեյն մեկնող Հայաստանի ազգային հավաքականին։ TopSports.am կայքի տեղեկություններով Գոռ Մալաքյանը հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի վնասվածքի պատճառով, ով հնարավոր է բաց թողնի գալիք հանդիպումները ։

Գոռ Մալաքյանը վերջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղացել է 2018թ․ նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի հետ արտագնա հանդիպման ժամանակ (մեր հավաքականը այդ խաղում կարողացավ առավելության հասնել 6-2 հաշվով)։ Մալաքյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Սարգիս Ադամյանին։ 2018թ․ նոյեմբերի 19-ին կայացած Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղում Մալաքյանը մնաց հավաքականի պահեստայինների նստարանին։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here