Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի հասցնի վերականգնվել մինչև Իսպանիայի Սուպերգավաթը: Ինչպես հաղորդում է «Marca»-ն, բելգիացու վերականգնման գործընթացն ավելի երկար է ստացվում, քան սպասվում էր:


Մարզչական շտաբը մտադիր չէ արագացնել Ազարի վերականգնումը, քանի որ Իսպանիայի Սուպերգավաթը «Ռեալի» համար առաջնային մրցաշար չէ։ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ Ազարը լավ պատրաստ լինի փետրվարին, երբ մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը:


Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթը կվիճարկվի 4 եզրափակիչի ձևաչափով: Առաջին կիսաեզրափակիչում
«Ռեալը» կխաղա «Վալենսիայի» հետ, իսկ երկրորդում`«Բարսելոնան»
«Աթլետիկոյի» հետ:

Facebook Comments