Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է այժմյան ֆուտբոլում լավագույնը:

«Այս պահին ես լավագույնն եմ, թերություններ չունեմ: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ տարի։
Իմ թիվ մեկ նպատակը «Յուվենտուսում» տիտղոսներ նվաճելն է։ Ես սիրում եմ այս ակումբը և իտալական մշակույթը։ Ես երջանիկ եմ այստեղ և ցանկանում եմ հանդես գալ ևս մի քանի տարի», – Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

2019/20 մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսում» անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում: Պորտուգալացին խփել է 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments