«Նապոլիի» ֆուտբոլիստ` Դրիս Մերտենսը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է «Calciomercato»-ն:

Աղբյուրի համաձայն՝ Բելգիացի հարձակվողը ցանկանում է սպասել այլ առաջարկի և պատրաստ է ամռանը հեռանալ «Նապոլիից»:

Ընթացիկ մրցաշրջանում Դրիս Մերտենսը 22 հանդիպում է անցկացրել նեապոլիտանցիների մարզաշապիկով, որոնցում աչքի է ընկել 9 գոլով և 4 գոլային փոխանցումներով:

Facebook Comments