«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար դարպասապահ Վան Դեր Սարը կարծում է, որ ակումբը այս պահին ունի խարիզմատիկ խաղացողների պակաս։

« Ցանկանում եմ խոսել իմ օրինակով։ Երբ ես տեղափոխվեցի «Ման․ Յունայթեդ», այստեղ էին Ռայան Գիգզը, Պոլ Սքոուլզը, Ռիո Ֆերդինանդը, Գարի Նևիլը և Ռոյ Քինը։ Թիմում միշտ էլ եղել են հիանալի կարողություններով խաղացողներ։ Այս պահին մանչեսթերյան թիմը ունի հենց այսպիսի խաղացողների պակաս։

Իհարկե, այնպիսի արդյունք, ինչպիսին ակումբը գրանցում էր տարիներ առաջ, պետք չէ սպասել այս պահին։ Ես լքեցի «Մանչեսթեր Յունայթեդը» ութ տարի առաջ։ Սակայն ես այստեղ անցկացրեցի վեց հիանալի տարիներ՝ հաղթելով Անգլիայի առաջնության չորս գավաթ և խաղալով Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում։

Իրավիճակը լիրավ փոխվել է։ Դեռևս ոչ մի առաջընթաց, միայն մարզիչների փոփոխություն։ Թիմը գնում է ոչ այդքան փորձալու երիտասարդ խաղացողներ, մտածելով, որ նրանք պետք է հաղթեն։ Առաջ նրանք գնում էին այլ մակարդակի խաղացողներ, այստեղ է նրանց այժմյան խնդիրը »,- Վան Դեր Սարի խոսքերը մեջբերում է ESPN պարբերականը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here