Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե երբ կավարտի կարիերան:
«Ես երբեք չեմ ունեցել բացահայտ ձախողված մրցաշրջան, քանի որ ես միշտ մանրակրկիտ պատրաստվում եմ փորձություններին:

Ես միշտ խաղում եմ հաղթելու համար։ Եթե ես չկարողանամ դա անել, եթե իմ մարմինը ինձ ասի վերջ, ես կավարտեմ կարիերաս:

Մի ժամանակ 30-32-ի տարիքը սահման էր թվում ֆուտբոլիստների համար, իսկ այժմ, Ժամանակակից պայմաններում, ճիշտ մոտեցման դեպքում կարելի է խաղալ նաև 40-ում», – պորտուգալացու խոսքը մեջբերում է «Football Italia»-ն Դուբայում ընթացող ֆուտբոլի ժամանակակից մարզումների և տեխնոլոգիաների հարցերով խորհրդաժողովում:
Ռոնալդուի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին:

Facebook Comments