«Պարմայի» ֆուտբոլիստ Դեյան Կուլիշեվսկին խոսել է իր ապագայի եւ Զլատան Իբրահիմովիչի մասին։

«Իմ ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող,քանի որ պետք է սպասել եւ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։Ես իմ ապագայի մասին կմտածեմ մրցաշրջանի վերջում, ինչը կարծում եմ ավելի ճիշտ որոշում է։Այժմ ես երջանիկ եմ «Պարմայում», քանի որ այստեղ ես կարողանում եմ խաղալ այն ֆուտբոլը,որը ինձնից ակնկալում են։

Իբրահիմովիչը բավականին հզոր ֆուտբոլիստ է, Նա փոփոխություն կմտցնի Ա Սերիայում։Հուսով եմ նրա մոտ ամեն բան կստացվի»,-Կուլուշեվսկու խոսքերն է փոխանցում «Calciomercato-ն»։

Հիշեցնենք,որ Իբրահիմովիչը օրեր առաջ է տեղափոխվել Միլան։

Facebook Comments