Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մեծ Բրիտանիայի վիզա է ստացել և առաջիկա օրերին կժամանի Լոնդոն:

Արդեն հայտնի է, որ առաջին հերթին ռուսաստանցի գործարարը կժամանի «Չելսիի» մարզաբազա` շփվելու ֆուտբոլիստների հետ և շնորհակալություն հայտնելու նրանց հաջող մրցաշրջանի համար:
Բացի այդ, արդեն հաջորդ շաբաթ տեղի կունենա «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի և թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացիկ ծրագրերը:

Աբրամովիչը երկու տարի շարունակ չէր կարողանում վիզա ստանալ և մտադիր էր վաճառել ակումբը, բայց մտքափոխվեց: Խնդիրներ կար Մեծ Բրիտանիա մուտք գործելու հետ կապված, որի պատճառը` ռուս-անգլիական լարված հարաբերություններն էին: Աբրամովիչը երկու տարի է չէր կարողանում դիտել «Չելսիի» հանդիպումները մարզադաշտից:

Facebook Comments