Բրազիլացի ֆուտբոլիստ Հալկը, ով այժմ հանդես է գալիս Չինաստանում սկանդալային պատմության՝ ավելի շուտ բրազիլական սցենարով սերիալի նմանվող պատմության էպիկենտրոնում է հայտնվել։

Հալկն ու Իրանը միասն են եղել 12 տարի, ունեն երեք երեխա՝ Յանը, Տիագոն և Ալիսը։ Զույգը բաժանվ էր 2019-ի հուլիսին։
Մամուլում հրապարակումներ են հայտնվել ըստ որոնց Հալկը կնոջը փոխարինող գտնելու գործում այդքան էլ հեռուն չի նայել և սկսել է հանդիպել ավելի երիտասարդ՝ կնոջ զարմուհու՝ Կամիլայի հետ։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները ժխտում էին ֆուտբոլիստի և նախկին կնոջ զարմուհու միջև կապը, սակայն Կամիլան դիմել է Իրանին ԶԼՄ-ների միջոցով ասելով․ «Իրան, ես քեզ պատմելու բան ունեմ, սակայն հանգամանքների բերումով չեմ կարող դա անձնապես անել․․․»։

Հալկը բավական բարդ իրավիճակում է հայտնվել, ստացվում է, որ նա հանդիպում է իր երեխաների քրոջ հետ՝ ինչը բրազիլական սերիայի իսկական սերիալ է հիշեցնում։

Facebook Comments