«Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանողլուն հայտնվել է «Լեսթերի» ուշադրության կենտրոնում:
«Աղվեսները» տեղեկություն են հարցրել 25-ամյա թուրք խաղացողի տրանսֆերի վերաբերյալ:
Միլանցիներն էլ, իրենց հերթին, պատրաստ են վաճառել Չալհանողլուն, եթե իրենց համար բավարարող առաջարկ ստանան, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Կիսապաշտպանի և «Միլանի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
Facebook Comments