«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության 20-րդ տուրում 1:0 հաշվով առավելության է հասել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը, այսպիսով, տնային խաղերում առանց պարտության շարքի քանակը հասցրեց 50-ի և այս ցուցանիշով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Անգլիայի առաջնության պատմության մեջ: Մերսիսայդցիները այդ խաղերում տոնել են 40 հաղթանակ և 10 հանդիպում էլ ավարտել են ոչ-ոքի:

Այս ցուցանիշով լավագույնը «Չելսին» է, որը իր սեփական մարզադաշտում 2004-ից 2008 թվականներին չի պարտվել անընդմեջ 86 խաղերում: Երկրորդ հորիզոնականում կրկին «Լիվերպուլն» է, որը 1978-ից 1980 թվականներին իր անպարտելի շարքը հասցրել է 63-ի:

Facebook Comments