«Միլանի» լեգենդար մարզիչ` Ֆաբիո Կապելլոն խոսել է Իբրահիմովիչի տրանսֆերի մասին:

«Իբրահիմովիչն ուժեղ է Միլանում ցանկացած խաղացողից։ Ընդ որում, Զլատանն ունի իր թիմակիցներին ավելի լավ խաղալ ստիպելու բացառիկ ունակություն:

Իբրահիմովիչը հիանալի ձեռքբերում է «Միլանի» համար։ Բնավորությամբ ֆուտբոլիստ է: Նա դուրս է գալիս խաղադաշտ ոչ միայն խաղալու համար, նա միշտ մեկ նպատակ ունի՝ հաղթել։ Դա լրացուցիչ մոտիվացիա է ծառայում իր թիմակիցներին»,- ասել է Կապելլոն:

Facebook Comments