«Միլանը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել Սուսոյից: Դրա պատճառը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի ստորագրումն էր:

«Calciomercato»-ի համաձայն՝ իտալական ակումբը մտադիր է 26-ամյա իսպանացու վաճառքից ստանալ 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սևիլիան»ու «Նապոլին»:

Հիշեցնենք, որ Սուսոյի գործող պայմանագիրը
«Միլանի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իսպանացի հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments