«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ասել է, թե մադրիդյան ակումբի որ խաղացողների հետ է հաճախակի շփվում:

«Ես լավ եմ հաղորդակցվում երիտասարդ խաղացողների հետ: Նրանցից են՝ օրինակ, Ֆեդեն (Վալվերդե) և Բրահիմը (Դիազ): Հաճախակի եմ շփվում նաև Կազեմիրոյի, Իսկոյի և Էդենի (Ազար) հետ:

Ի վերջո, ինձ հետ հեշտ է շփվել, այդ թվում`օտար լեզուների տեսանկյունից:

Ես չորս լեզվի հիանալի եմ տիրապետում (անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և իսպաներեն): Դպրոցում ես սովորել եմ նաև գերմաներենը, սակայն դա ոչ միշտ եմ օգտագորում առօրյայում»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Facebook Comments