Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել իր ներկայիս ակումբը:

Համաձայն «MARCA»-ի՝ նորվեգացի Էռլինգ Հոլանդի տրանսֆերից հետո իսպանացին կասկածել է թիմում իր հեռանկարների վրա և ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Նշվում է, որ խաղացողը իր ցանկության մասին արդեն իսկ տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը:

Հաղորդվում է, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկոն», վերջինս այս տրանսֆերի ուղղությամբ արդեն բանակցություններ է սկսել դորտմունդյան թիմի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Ալկասերը մասնակցել է 15 հանդիպման, խփել 7 գնդակ և կատարել երկու գոլային փոխանցում:

Facebook Comments