Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է 2020թ.իր նպատակների մասին:

«Մենք Մադրիդի «Ռեալն» ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ: Թիմը մասնակցում է Իսպանիայի Սուպերգավաթին, երկրի գավաթին, մենք նույնպես Պրիմերայի առաջատարների մեջ ենք։ Մենք ցանկանում ենք հաղթել տիտղոսներ, ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի պատմություն գրեմ Մադրիդի «Ռեալի» հետ:

«Բարսելոնայի» հետ խաղերում մենք ապացուցում ենք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի: Ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ», — 27-ամյա բելգիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան մասնակցել է 15 հանդիպման, որոնցում բաց է թողել 9 գնդակ:

Facebook Comments