«Մանչեսթեր Սիթին» այս պահի դրությամբ 2009-ից 2019 թվականն ընկած ժամանակահատվածում Անգլիայի առաջնության ամենաշատ հաղթանակ տոնած թիմն է:

Վերջին տասնամյակի ընթացքում մանչեսթերյան ակումբը անցկացրել է 381 հանդիպում, որոնցից հաղթել է 251-ում:

OptaJoe-ի հաղորդմամբ՝ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է այլ տասնամյակի ընթացքում ավելի շատ հաղթանակ տոնել (255):

Նշենք, որ «քաղաքայինները» 2010 թվականից սկսած ամենաշատն են դարձել Պրեմիեր Լիգայի չեմպիոն՝ չորս անգամ:

Facebook Comments