«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը խոսել է լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին.
«Ես խաղացել եմ մի շարք մարզիչների գլխավորությամբ, և կասեմ, որ Արտետան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա խելացի անձնավորություն է:
Մեր աշխատանքն է՝ սկզբնական շրջանում օգնել Արտետային, քանի որ շատերը կասկածում են նրան: Բայց ես հավատում եմ, և իր փիլիսոփայությանը, և, թե ինչպես է նա տեսնում ֆուտբոլը»,– Լուիզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Facebook Comments