«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի 2019 թվականի արդյունքների մասին: «արծիվները» կարողացել են երկու տիտղոս նվաճել, այդ պատճառով իտալացի մասնագետը գոհ է կատարված աշխատանքից։

«Կարծում եմ, որ սա ֆանտաստիկ տարի էր, քանի որ հինգ ամսվա ընթացքում մենք հաղթել ենք Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը: Անշուշտ, մենք երջանիկ ենք:

Մենք գիտենք, որ այժմ մեզ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու, բայց հասկանում ենք, որ մեծ գործեր ենք անում և ցանկանում ենք անընդհատ զարգանալ: Այս թիմը մեծ ծավալի աշխատանք է կատարում ամեն օր, և մենք շատ մոտիվացված ենք:

Մենք հիմա լավ դիրք ունենք Ա Սերիայում, բայց մենք պետք է 2020 թվականը սկսենք այնտեղից, որտեղ կանգ առանք: Ես գոհ եմ այն ամենից, ինչ մենք անում ենք, բայց ֆուտբոլում դուք պետք է միշտ մտածեք այն մասին, թե ինչպես առաջադիմել, այլ ոչ թե հանգստանալ դափնիների վրա», — ասել է Ինձագին «Rai Sport»-ին տված հարցազրույցում։

Իտալական Ա Սերիայում «Լացիոն» զբաղեցնում է երրորդ տեղը՝ 16 տուրից հետո հավաքելով 36 միավոր։

Facebook Comments