«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմ հրավիրել «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսին։

Աղբյուրի հաղորդմամբ, ինքը՝ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, քանի որ Զիդանը իրեն չի վստահում։ Այս մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» մարզաշապիկը կրել է՝ 9 անգամ։

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտին հասցրել է աշխատել Խամես Ռոդրիգեսի հետ «Մադրիդի Ռեալում»:

Անչելոտին մարզել է Արքայական ակումբը՝ 2013-ից 2016 թվականներին։

Facebook Comments