«Ինտերի» պաշտպան Շկրինյարը, ով պատկանում է Միլանի «Ինտերին», կարիերան շարունակելու տարբերակ ունի Ֆրանսիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է «Le10Sport»-ը:

24-ամյա սլովակի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն։ Փարիզյան Գրանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին։ Փարիզցիները Շկրինյարայում տեսնում են թիմի ավագ Տիագո Սիլվային փոխարինող, որի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը գտնվում է «Բարսելոնայի»
և «Ռեալի» թիրախում:

Շկրինյարի գործող աշխատանքային պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում սլովակը Ա Սերիայում մասնակցել է 17 հանդիպման և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments