«The Telegraph»-ին տված հարցազրույցում Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդ Էրլինգ Հալանդի «Դորտմունդի Բորուսիա» տեղափոխության եւ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկների մասին։

«Հալանդը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, ով կարողանում է ոչնչից գոլեր հորինել։ Սա է պատճառը, որ բոլոր գրանդները ցանկանում են գնել նրան։ «Բորուսիա» տեղափոխությունը նրա վրա լավ կանդրադառնա։

Առաջարկներ կային նաեւ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն Հալանդը նախընտրեց գերմանական թիմ տեղափոխվել»,-Ռայոլայի խոսքերը մեջրբերում է «The Telegraph»-ը։

Facebook Comments