«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է թիմի պաշտպան Էմերիկ Լապորտի վիճակի մասին: Ֆրանսիացին լուրջ վնասվածք էր ստացել դեռևս սեպտեմբերի սկզբին և այդ ժամանակից ի վեր չէր հայտնվում խաղադաշտում։
«Լապորտն այժմ վերականգնվում է։ Նա մարզվում է խաղադաշտում, բայց առայժմ միայնակ։ Չգիտեմ, թե երբ նա կկարողանա խաղալ, բայց մեկ շաբաթ կամ տասը օր անց նա կկարողանա վերսկսել մարզումները թիմի հետ»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում Լապորտը «Մանչեսթեր Սիթիի» առանցքային խաղացողներից էր և մասնակցել է Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր հանդիպումներին:
Facebook Comments