Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան շարունակելու տարբերակ ունի իտալական թոփ-ակումբում: Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գաբոնցի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Արսենալից»:

Օբամեյանգի գործող պայմանագիրն
«Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Պյեր-Էմերիկը մասնակցել է ԱՊԼ-ի 21 հանդիպումներին` աչքի ընկնելով 13 գոլով և երկու արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments