Զլատան Իբրահիմովիչը այսօր ժամանել է «Միլանի» Լինատե օդանավակայան մասնավոր ինքնաթիռով: 38-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Միլանի» հետ:

«Ես հիշում եմ, թե ինչպես էի այդ նույն տեղում տարիներ առաջ: Կարևորը, որ ես այստեղ եմ։ Ես շատ երջանիկ եմ։

Ես միշտ ասել եմ, որ «Միլանը» իմ տունն է, և վերջապես ես վերադարձա: Այդ ընթացքում ես խաղացել եմ տարբեր ակումբներում, բայց վերադարձել եմ, և դա կարևոր է։

Վերջապես, ես այստեղ եմ։ Սպասեք ինձ «Սան Սիրոյում» և մենք կրկին պայթեցնելու ենք այն»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Milan TV-ն։

Ներկայումս Իբրահիմովիչը բուժզննում է անցնում Լա Մադոնինա կլինիկայում։ Դրանից հետո նրան սպասում են լրացուցիչ թեստեր Միլանելլոյում։
«Լոս Անջելես Գելաքսիի» նախկին հարձակվողը «Միլանի» հետ կկնքի վեցամսյա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

Facebook Comments