«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է մի քանի տրանսֆեր իրականացնել՝ հաղորդում է «AS»-ը։

«Բարսայի» առաջնային նպատակն է գնել մեկ պաշտպան, որը պետք հետագայում փոխարինի Ժերար Պիկեյին և 1-2 հարձակվող։

«Կապտանռնագույն» ակումբում ասում են, որ Պիկեն դեռ կխաղա մի քանի մրցաշրջան, բայց նրա փոխարինողին ցանկանում են նախապես նախապատրաստել, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա ընտելանալ թիմին։ Դա նաև կապված է այն փաստի հետ, որ ակումբում գոհ չեն Ժան-Կլեր Տոդիբոյի խաղով, ինրպես նաև Սամուել Ումտիտիի բազմաթիվ վնասվածքներով։

Հնարավոր փոխարինողների թվում նշվում են «Յուվեյի» պաշտպան Մաթիս դե Լիգտի, «Չելսիից» Անդրես դե Կրիստենսենի, «Ֆիորենտինայից» Նիկոլա Միլենկովիչի և «Սևիլիայից» Դիեգո Կարլոսի անունները։

Հարձակման գիծն ուժեղացնելու համար «Բարսան» կարող է ձեռք բերել Լաուտարո Մարտինեսին «Ինտերից» և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոյին։

Facebook Comments