«Ռոմայի» և «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին համաձայնել է գլխավորել իտալական «Սամպդորիա» թիմը, հայտնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։
67-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան մեկ միլիոն եվրո, ինչպես նաև Սերիա Ա-ում տեղը պահպանելու համար սահմանված ևս մի քանի բոնուս։
Յոթ տուրերից հետո «Սամպդորիան» եզրափակում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը։
Facebook Comments