«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն առաջիկայում կարող է դառնալ իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ:

«Ինտերը» պայմանավորվել է դանիացու տրանսֆերի շուրջ լոնդոնյան ակումբի հետ և կարող են այն ստորագրել մոտ ժամանակներս: Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 20-ից 24 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 23 հանդիպում է անցկացրել
«Տոտենհեմի» մարզաշապիկով՝ աչքի ընկնելով երեք գոլով և երեք գոլային փոխանցումներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված էր նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն:

Facebook Comments