«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է «Միլանի» դեմ առաջիկա հանդիպումը:

«Ես հույս ունեմ, որ 2020-ը հիանալի խաղով և միավորներով կսկսվի, թեև Իբրահիմովիչի հետ հանդիպումը երբեք չի կարելի անվանել տարվա լավ սկիզբ:

«Միլանում» շատ են որակյալ ֆուտբոլիստները, ուստի նրանց այսօրվա դիրքը մրցաշարային աղյուսակում անբացատրելի է։ Իբրահիմովիչը հաղթական հոգեբանությունը կփոխանցի թիմակիցներին: Վստահ եմ, որ մեր դեմ Զլատանը կխաղա առաջին րոպեից։ «Սան Սիրոյում» տաք կլինի, այդ պատճառով պետք է խաղանք սառը գլխով», – Ռանիերիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Նշենք, որ «Միլան»- «Սամպդորիա» հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի` հունվարի 6-ին:

Facebook Comments