«Տոտենհեմը» ոչ ոքի խաղաց «Միդլսբրոյի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում (1: 1), Այդ պատճառով մրցաշարի կանոններով թիմերը պետք է պատասխան հանդիպում անցկացնեն:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել մրցավարական անձնակազմի աշխատանքից:

«Այդ գոլը չի կարելի հաշվել, քանի որ այնտեղ խաղից դուրս վիճակ էր: VAR-ը ճիշտ որոշում կկայացներ այս դրվագում, բայց խաղը լավ էր:

Մրցավարը չի եղել մի տղա, ով նստած է գրասենյակում 200 մղոն հեռավորության վրա: Մենք չունենք VAR: Մենք ունենք VR և տեսազանգեր, որոնք վերահսկում են հանդիպումը», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «BBC»-ն:

Facebook Comments