FIA-ն ու Ճապոնիայի գրան-պրիի կազմակերպիչները հայտարարել են Սուզուկա ավտոդրոմում շաբաթօրյա բոլոր երթերի չեղարկման մասին: Պատճառը «Հագիբիս» սուպերթայֆունն է, որ շարժվում է Սուզուկայի ուղղությամբ: Ավտոդրոմն ամբողջությամբ փակ կլինի երկրպագուների ու մամուլի համար:

Այդպիսով, ազատ երթերի 3-րդ սեսսիան առհասարակ չեղարկվել է, իսկ որակավորման մրցումները կմեկնարկեն կիրակի օրը, մրցարշավից ընդամենը 4 ժամ առաջ` Երևանի ժամանակով 05:00-ին: Մրցարշավի մեկնարկի ժամը դեռևս փոփոխման չի ենթարկվել. այն կսկսվի Երևանի ժամանակով 9:10-ին:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here