Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՖԱ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կալիվանովը։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կալիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։

Փորձառու մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում», Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Facebook Comments