Իտալիայի առաջնությունում կայացան 18-րդ տուրի հանդիպումները: Բավականին գոլառատ և հետաքրքիր հանդիպումներ կայացան:

«Յուվենտուս» 4-0 «Կալյարի»
Ռոնալդու 49′, 67′ (11մ), 82′ Հիգուաին 81′

Սարրիի գլխավորած «Յուվենտուսը» տարին սկսեց ջախջախիչ հաղթանակով: Ընդհանրապես «Յուվենտուսը» Սերիա Ա-ում ավելի քիչ ուժ է ծախսում, մի քիչ զարմանալի է, որ ջախջախիչ հաշվով հաղթեցին, այն էլ ոչ ավել ոչ պակաս «Կալյարիին», ով այս տարվա բացահայտումն էր: «Կալյարին» հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, բայց գործող չեմպիոնի հետ ոտք քցել քչերը կարող են: Ռոնալդուն նորից ապացուցեց, որ դեռ խաղի մեջ է և մարտական է տրամադրված:

«Բոլոնյա» 1-1 «Ֆիորենտինա»
Մարկո Բենասսի 26′, Օրսոլինի 90+4

Այս խաղը իսկական դրամատիկայի ժանրից էր: Ամբողջ հանդիպմանը «Ֆիորենտինան» հաղթում էր և միայն խաղավարտին Օրսոլինիի գոլի շնորհիվ տան տերերը վաստակեցին իրենց արժանի և թանկարժեք մեկ միավորը:

«Միլան» 0-0 «Սամպդորիա»

Սան Սիրոյում կայացավ այս տարվա առաջին հանդիպումը: Ցավոք գոլեր չեղան, կային բազում պահեր, բայց ոչ- ոք չկարողացավ իրացնել իր պահերը և մեկական միավոր ստացան այս հանդիպումից:

«Ատալանտա» 5-0 «Պարմա»
Ալեխանդրո Գոմես 11′, Ֆրյոյլեր34′, Գոսենս43′, Իլիչիչ 60′, 71′

«Ատալանտան» նորից զարմացնում է բոլորին իր խելահեղ ելույթներով: Այս անգամ «զոհը» «Պարման» էր, ում դարպասը հինգ անպատասխան գնդակ ուղղարկեցին: Գերհարձակվողական, գեղեցիկ և գրավիչ ֆուտբոլով «Ատալանտան» վայելում է երկրպագուների սերն ու համակրանքը:

«Լեչչե» 0-1«Ուդինեզե»
Դե Պաուլ 88′

Թեև համառ պայքարին այս խաղում միայն մեկ գոլ եղավ, որը հեղինակեց Դե Պաուլը` հաղթանակ պարգևելով «Ուդինեզեյին»:

Facebook Comments