Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման առողջական խնդիրների պատճառով չի օգնի Իսպանիայի Սուպերգավաթում, հայտնում է իսպանական ակումբի կայքը:

Ֆրանսիացի հարձակվողը մկանային վնասվածք է ստացել և թիմի հետ չի մեկնի Սաուդյան Արաբիա։ 32-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ անհայտ են։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 24 հանդիպում է անցկացրել «Ռեալի» մարզաշապիկով` խփելով 16 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում:

Facebook Comments