Պորտուգալացի պաշտպան Կանսելուն կարող է լքել «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա, այս մասին տեղեկացնում է Թվիթերում լրագրող` Մանուել Բոնկեն:
25-ամյա ֆուտբոլիստին իր շարքերը համալրել է ցանկանում Մյունխենի «Բավարիան»: Գերմանական ակումբն արդեն մանչեսթերցիներին առաջարկ է արել Կանսելուին վարձակալելու համար, սակայն անգլիական ակումբն ակնկալում է ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 7 հանդիպման` աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:
Facebook Comments