Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին Երևանի ժամանակով` 20:55 ժամանեց Երևան: «Արարատ-Արմենիայի» երկրպագուները թիմի նորեկ` Մարկոս Պիզզելլիին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում: Ողջունեցին նրան և լուսանկարվեցին Մարկոսի հետ` մաղթելով հաջողություն իր նոր ակումբում:

Նշենք, որ դեկտեմբերի 31-ին «Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարեց Մարկոսին ձեռք բերելու մասին:

Ամենահայ բրազիլացին վերադարձավ Հայաստան, այս անգամ համալրեց երկրի գործող չեմպիոնի` «Արարատ-Արմենիայի» շարքը: Փաստացի Մարկոսը կրկին վերամիավորվեց Վարդան Մինասյանի հետ:

Հաջողություն ենք մաղթում Մարկոսին և ցանկանում տիտղոսային հաջողություններ իր նոր ակումբում:

Ավելի վաղ Մարկոսը հանդես է եկել «Փյունիկի» և «Արարատի» կազմում:

Facebook Comments