Ինչպես պնդում է «Cadena Ser»-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

Աղբյուրի տվյալներով՝ այդ որոշումը երկկողմանի կլինի։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմում բարդ իրավիճակ է ստեղծվել, և մասնագետը հակված է կամավոր հեռանալուն:
Բացի այդ նշվում է, որ Վալվերդեն կարող է ավելի վաղ հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը ձախողի ելույթները Չեմպիոնների լիգայում և Պրիմերայում:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարներն արդեն կողմնորոշվել են, թե ով է լինելու Վալվերդեի փոխարինողը, գլխավոր հավակնորդը Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ` Ռոնալդ Կումանն է:

Facebook Comments