«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան:
Մարկոսը Հայաստանի չեմպիոնի կազմն էր համալրել վերջերս և փաստացի չանցկացրեց ոչ մի հանդիպում:
Facebook Comments