Ոչ թե դարպասապահ, այլ կիսապաշտպան։

Կլոպն արդեն չորս տարի է ԱՊԼ-ում, բայց չի դադարում շոուներ կազմակերպել ասուլիսների ժամանակ։ Օրինակ նա տրամաբանության մաստեր-կլասս կազմակերպեց լրագրողի համար, ով հարց էր տվել Ալիսոնի վնասվածքի մասին։ Իսկ Պեպին առաջարկել էր փոխարինել գավաթները։

«Տոտենհեմի» հետ խաղից առաջ Կլոպին հարցրել են, թե արդյոք նա ավելի ուժե՞ղ է եղել Ժոզե Մոուրինյոից ֆուտբոլիստ եղած ժամանակ։ Յուրգենն ասաց, որ չգիտե թե, որ դիրքում է խաղացել Պորտուգալացին, և ստիպել է լրագրողներին պատասխանը որոնել «Գուգլում»։ Ահա մի դրվագ այդ ասուլիսից․

– Ինչ-որ մեկը գիտի՞ թե որ դիրքում է խաղացել Ժոզե Մոուրինյոն։ Եթե դուք չգիտեք, պետք չէ ինձ մեղադրել իբր թե Կլոպը պատկերացում չունի։ Ինչ-որ մկեը գիտի՞։ Ինձ թվումա է նա դարպասապահ է եղել։

– Կարծես թե նա դարպասապահի դիրքում է խաղացել բարեգործական խաղերից մեկի ժամանակ․ Փոխարինման էր մտել։

– Դարպասապահի դիրքում կարելի է խաղալ, անգամ երբ արդեն քայլել չես կարողանում։ Կներեք ինձ իհարկե, բայց բարեգործական խաղում․․․ Բայց ես հիմա ցանկանում եմ իմանալ։ Խնդրեմ՝ «գուգլեք»։ Մենք ժամանակ ունենք։

– Նա կիսապաշտպան էր։

– Կներես, Ժոզե։

Մոուրինյոյի ընտանիքում իրոք եղել է դարպասապահ՝ նրա հայրը Ֆելիշը։ Մոուրինյո ավագը խաղացել է «Վիտորիա Սետուբալ» և «Բելենենսեշ» ակումբում, մի անգամ հրավիրվել է հավաքական, իսկ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո մարզիչ է դարձել։

1981-ում Ֆելիշտ տեղափոխվել է «Րիու Ավե» և միանգամից հրավիրել է այնտեղ որդուն, որը մարզվում էր «Բելենենսեշի» ակադեմիայում։ 18-ամյա կիսապաշտպանը 16 խաղ է անցկացրել այդ մրցաշրջանում՝ հիմնականում դուրս էր գալիս փոխարինման։ «The Guardian»-ը պատմում է․ «Ժոզեն այնքան վատն էր, որ չէր կարողանում դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ նույնիսկ այն ակումբում, որը նոր էր վերադարձել բարձրագույն դիվիզիոն»։

Լուսանկարի վրա Ժոզեն երրորդն է ձախից՝ ներքևի շարքում։

1982 թվականին՝ «Սոպրտինգի» հետ խաղից առաջ Մոուրինյոն կարծես թե հնարավրություն պետք է ստանար։ Թիմի հիմնական հենակետային կիսապաշտպամը նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացավ, և հայրը որոշեց հնարավորություն տալ Ժոզեին։ Բայց Մոուրինյոն այդպես էլ հնարավորություն չստացավ։ Ակումբի նախագահ Ժոզե Մարիա Պինյուն մինչև խաղի մեկնարկն իմացավ սպասվող փոփոխության մասին և փաստի առաջ կանգնեցրեց Ժոզեի հորը՝ եթե Ժոզեն դուրս գա խաղադաշտ, ապա երկու Մոուրինյոները դուրս կթռնեն ակումբից։ Թիմն առանց Ժոզեի պարտվե 1։7 հաշվով։

1981/82 մրցաշրջանի ավարտին ավագ Մոուրինյոն մեկնեց փրկելու երկրորդ դիվիզիոնում հայտնված «Բելենենսեշին» և իր հետ վերցրեց նաև որդուն։ Երկրորդ դիվիզիոնում Ժոզեն ևս հաճախ չէր խաղում՝ նույն 16 հանդիպումները և տեղափոխություն հաջորդ ակումբ։

«Սեզիմբրա» (1983/85), «Կոմերսիու և Ինդուստրիա» (1985/87), ձեզ հավանաբար ոչինչ չեն ասում այս ակումբների անվանումները։ Վերջին ակումբում նրան ևս մարզում էր հայրը։ Ժոզեն վերջնականապես հասկացավ, որ չի կարող դառնալ թոփ ֆուտբոլիստ։

«Ես խելացի անձնավորություն եմ։ Հասկանում էի, չեմ կարող ավելի լավը դառնալ։ Երկրորդ դիվիզիոնն իմ գագաթնակետն էր», – ավելի ուշ ասել է պորտուգալացին։

1986 թ․ Ժոզեն ընդունվեց ֆիզիկական կրթության համալսարան և զուգահեռ մարզում էր «Կոմերսիու և Ինդուստրիա» Մ15 տարեկանների թիմը։ Այնուհետև՝ «Սետուբալ», «Սպորտինգ» և այդպես շարունակ դեպի վեր։

Ի դեպ Ժոզեն մեկ անգամ խաղացել է դարպասապահի դիրքում՝ 2017 թ․ սեպտեմբերին կայացած բարեգործական խաղում որտեղ մրցում էին «Աստղերն ընդդեմ նախկին ֆուտբոլիստների»։ Հանդիպումից ստացված բոլոր միջոցներն ուղղվեցին Լոնդոնի «Grenfell Twoer»-ում տեղի ունեցած հրդեհից տուժածներին։

Պորտուգալացին մի քանի հարված հետ մղեց, դեղին քարտ ստացավ ժամանակ ձգելու համար (Մոուրինյոյի ոճի մեջ է), բայց չկարողացավ օգնել թիմին հետխաղյա 11մետրանոցների ժամանակ և բաց թողեց բոլոր 5 հարվածները։

Facebook Comments