Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ պարտվեց (0-1) «Լիվերպուլին»։

«Լիվերպուլը» դարձավ Եվրոպայի թոփ-5 առաջնությունների պատմության միակ ակումբը, որը հաղթել է առաջնության մեկնարկային 21 խաղից 20-ում։
«Մերսիսայդցիները» 21 խաղից վաստակել են 61 միավոր 63 հնարավորից, որը նույնպես համարվում է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում լավագույն ցուցանիշը։

Facebook Comments